211652_close_icon
views-count1644 դիտում article-date 17:52 22-07-2021

Կալանավորված թեկնածուները կստանան իրենց պատգամավորական մանդատները, նրանք իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը․ Մուկուչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ թ)

Tert.am-ը գրում է. Կայացել է Ազգային ժողովի պատգամավորների մանդատների տրամադրման իրավական գործընթացը: Այս մասի ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանց հանձնման արձանագրությունը կազմել է, իսկ հանձնումը որպես տեխնիական գործընթաց, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, կանոնակարգում չունի. թե ինչ եղանակով կլինի այն, դեռևս քննարկման փուլում է, առաջիկայում կիրազեկեն հրապարակավ:

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյո՞ք կալանավորված պատգամավորները, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը կստանան մանդատ, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է, որ դա խոչընդոտ չէ. «Արձանագրության կազման ընթացքում ընթերցվել են նաև նրանց անունները, իսկ դա նշանակում է, որ իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ դրա ձևերն ու եղանակներն արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ»:

Տիգրան Մուկուչյանը հավելել է,որ ինքը պատասխանում է հարցերին ԿԸՀ նախագահի լիազորությունների սահմանում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր