211652_close_icon
views-count6137 դիտում article-date 19:07 25-07-2021

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Տոկիոյի համաշխարհային գլխավոր մարզահանդեսի մեկնարկում երևանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանի շռնդալից ելույթից հետո, հայ մարզասերին հաջորդ ուրախությունը պարգևեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Նրա առաջին մրցակիցը   Ռյան Ալստոնն էր՝ Անտիգուա և Բարբուդա երկրից: 

Գյումրեցին շուտ զգաց մրցակցի ընդհանուր պատրաստականության աստիճանը: Առաջին ռաունդում մեր մարզիկը նոկդաունի ենթարկեց Ալստոնին: Պատկերը կրկնվեց նաև երկրորդ ռաունդում, որից հետո Բաչկովը կարծես նպատակադրվեց չկատարել դիպուկ հարված ու վերջակետ չդնել հանդիպմանը: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ կարծես մեր վարպետը ցանկացավ մարզումային բնույթ տալ շարունակությանը: Բնական է, որ մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին / 5։0 / հայ մարզիկին:
 

Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտերը նշանակված են  հուլիսի 31-ին։ Հովհաննեսի Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է:

Վաղը ՝ հուլիսի 26 –ին մեր պատվիրակներից ասպարեզ  կելնեն ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանն / 52 կգ / ու Արման Դարչինյանը / 75 կգ /: Ի դեպ, վերջինը, վիճակահանության շնորհիվ առաջին փուլում ազատ է և իր համար մեկնարկը կտրվի հաջորդ՝  1 / 16 –րդ փուլից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր