211652_close_icon
views-count2587 դիտում article-date 17:44 30-07-2021

Տոկիո-2020. Վաղը Հովհաննես Բաչկովի գոտեմարտն է ադրբեջանցի մրցակցի հետ

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի  17 պատվիրակներից վեցը ՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդներ  Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և  ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները:

Առայժմ մեր մարզիկները մեդալ չեն նվաճել: Բայց  հաջողություն  ակնկալում ենք: Նրանցից մեկն է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ / : Նախորդ երեք օրերի նման, վաղը ՝ հուլիսի 31 –ին, չորրորդ օրն անընդմեջ  մեր երկրից դարձյալ մեկ մարզիկ ՝ այս անգամ գյումրեցի Բաչկովը կելնի ասպարեզ: Օլիմպիական ռինգում նրա երկրորդ մրցակիցն է ադրբեջանցի  Ջավիդ Չելեբիևը: 

Հանդիպումը նշանակված է  առավոտյան ժամը 7.36 –ին:

Հուսանք, որ պատվասեր գյումրեցին կրկին հաղթանակ կտոնի և կուրախացնի հայ մարզասերներին:

Նմանատիպ նյութեր