211652_close_icon
views-count8023 դիտում article-date 23:38 25-07-2021

Ադրբեջանական զորքը տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ. Նաիրի Հոխիկյան

«Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է կեղծ տեղեկություն, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, և շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ», իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Իրականում դա թշնամու հերթական սուտն է։ Իմ բոլոր վստահելի և առաջին ձեռքի աղբյուրներն ասում են, որ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը մեր եղբայր հոգևորականները։

Միաժամանակ ադրբեջանական կողմը արդեն տևական ժամանակ արգելում է հայ ուխտավորների այցը Դադիվանք, թույլ չի տալիս նաև, որ հայ հոգևորականների հերթափոխ լինի։

Ադրբեջանական զորքը նաև տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ։

Սրանք տեղեկություններ են, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկա օրերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր