211652_close_icon
views-count2338 դիտում article-date 17:38 26-07-2021

Գերեվարված քաղաքացուն շուտով կփոխանցեն հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին վարվում նրան հետ բերելու համար։

Նմանատիպ նյութեր