4802 դիտում
13:29 27-07-2021
Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվել է միլիարդատեր Նաժիբ Միքաթին
Մեկ տարի տևած անորոշությունից հետո Լիբանանում հայտարարվել է նոր վարչապետի անունը, գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ նա պետք է փորձի լիակատար տնտեսական կոլապսի պայմաններում փրկել աղքատության շեմին գտնվող երկու միլիոն մարդու:
Պարբերականը գրում է, որ ցուցարարները պահանջում էին վարչապետ ընտրել մեկին, որը կապ չէր ունենա քաղաքական էլիտայի հետ, սակայն Լիբանանի խորհրդարանը փոխարենն ընտրել է միլիարդատեր Նաժիբ Միքաթիին, որը նախկինում երկու անգամ ղեկավարել է երկիրը` այդ հարցում գրանցելով չնչին հաջողություն: 2019-ին պետական դատախազը նրան մեղադրել էր յուրացման համար, սակայն Միքաթին հերքել էր այս մեղադրանքը` այն քաղաքական շարժառիթներով առաջնորդված որակելով:
Նշվում է, որ Լիբանանի ամենահարուստ մարդուն երկրի վարչապետի պաշտոնում նշանակելը շատ լիբանանցիների կողմից ընկալվել է որպես վկայություն առ այն, որ պետությունն անկառավարելի է, չի կարողանում ինքն իրեն փրկել ավերումից ու դիմադրողականություն է ձեռք բերել քաղաքացիների պահանջների նկատմամբ:
Լիբանանի տնտեսական և ֆինանսական ճգնաժամը սկսվել է 2019-ի վերջին և կայուն սրվել է: Վերջին մի քանի ամիսներին աղքատությունն աճել է, քանի որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից՝ դեղերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի խիստ պակասի պատճառով: Լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի շուրջ 90%-ը դոլարի նկատմամբ՝ հիպերֆլյացիա առաջացնելով:
Այժմ նորանշանակ վարչապետը պետք է ձևավորի այնպիսի կաբինետ, որը կընդունվի երկրի նախագահի կողմից և կշահի դոնոր պետությունների հավանությունը, որոնք խոստացել են առանց հավաստիության երաշխիքների ավելի շատ գումար չտրամադրել Լիբանանին:

Նմանատիպ նյութեր
1213 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1454 դիտում
22:02 27-08-2015
Հունաստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել
Այս բաժնից
640 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
652 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
847 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր