211652_close_icon
views-count1642 դիտում article-date 17:16 28-07-2021

«Լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել». Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ

Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ: Անդրադառնալով դրան, NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց. «Տենց լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել: Ձերբակալում կամ բերման ենթարկել, էդ տիպի ոչ մի բան չի եղել: Զանգել են, ասել են՝ հանդիպենք, մի երկու բառ կխոսենք: Հարց կար քննարկելու, ոչ մի ուրիշ լուրջ բան: Էսօր են զանգել, հանդիպել ենք, խոսել ենք: Ամեն ինչ նորմալ է»:

Հարցին, թե սահմանային իրավիճակի հետ կապվա՞ծ էին հրավիրել, նա պատասխանեց. «Լուրջ բան չկար, կարիք չկա հեռախոսով այդ մասին խոսելու»:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Գեղամասար համայքնի ղեկավարն ասաց. «Էս պահի դրությամբ հանգիստ է, նորմալ է: Մարդիկ արդեն սովորել են, հոգեբանորեն պատրաստված են, խուճապ չկա: Մարդիկ պատրաստ են պայքարի, պատրաստ են պաշտպանելու, էդ տրամադրվածությունն է տիրում»:

Նմանատիպ նյութեր