38893 դիտում
20:54 28-07-2021
«Այսօր գերեվարված 3 ադրբեջացիներին ռուսները տարել են, ամենայն հավանականությամբ, ազատել». Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Այսօր առավոտյան Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային գյուղերից մեկի հատվածում հայ դիրքապահները բռնել են շփման գծի մեր կողմն անցած ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողի` 2 մայորի և 1 շարքայինի։
Աղբյուրի փոխանցմամբ` մեր դիրքապահները զինաթափել են թշնամու զինծառայողներին, առգրավել նրանց ավտոմեքենան։ Որոշ ժամանակ անց սակայն միջամտել են ռուս խաղաղապահները և երեքին էլ տարել։ Ամենայն հավանականությամբ, 3-ն էլ ազատ են արձակվել։ Հավաստիացումներին, թե վերջիններս մոլորվել են ու պատահմամբ հատել շփման գիծը, չեն հավատում ոչ մեր դիրքապահները, ոչ էլ տեղի բնակչությունը։
Համանման իրավիճակում Ադրբեջանը ոչ մի պարագայում ազատ չէր արձակի մեր զինծառայողներին, կամ կփոխանակեր հերթական ականապատ տարածքների քարտեզների կամ անհրաժեշտ այլ ինֆորմացիայի հետ, կամ կդատեր որպես դիվերսանտների, լրտեսների ու ահաբեկիչների, ինչպես որ դա անում է 2020 թ. դեկտեմբերին Թաղավարդում գերեվարված մեր զինծառայողների հետ։
Այսօր էլ 2 հայ գերիներ` Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանն ապօրինաբար դատապարտվեցին 6 տարի ազատազրկման, մինչդեռ հայկական կողմը փաստորեն հենց այնպես բաց թողեց թշնամու զինծառայողներին, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում ունենք մոտ 200 ռազմագերի»։

Նմանատիպ նյութեր
8513 դիտում
22:20 05-12-2020
Ալվինա Աղաբաբյան. Նիկոլ, դու գոնե քարտեզի վրա Եղնիկների տեղը կարո՞ղ ես ցույց տալ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան