55234 դիտում
23:35 28-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. կանչով դեպքի վայր մեկնած հրշեջ ավտոմեքենան մասամբ հայտնվել է փոսում՝ կիսակողաշրջված վիճակում. ժամանել են Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:001-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան կանչով մեկնել է Հալաբյան 22 շենք, սակայն շենքի բաց տարածքում ԽՍՀՄ տարիներին կառուցված ստորգետնյա ավտոտնակների հատակը ծակվել է և հրշեջ մեքենան մասամբ կիսակողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Այս պահին փրկարարները փորձում են հատուկ միջոցներով ավտոմեքենան դուրս բերել, քանի որ կա վտանգ՝ եթե ծանր տեխնիկա մտնի, հնարավոր է, փլուզում տեղի ունենա:
Ավտոտնակների այդ հատվածում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատասխանատուն ավելի շատ բնակիչներն են, իսկ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները այս դեպքից հետո պետք է հետևություններ անեն, տեղադրեն հատուկ ցուցանակներ, իսկ շենքի լիազոր մարմնին կամ համատիրությանը պարտավորեցնեն այդ հակասանիտարական վիճակը վերացեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին