211652_close_icon
views-count61781 դիտում article-date 09:40 30-09-2017

Ավտովթար Երևանում. Դավիթաշեն թաղամասում բախվել են կանչով դեպքի վայր մեկնած շտապօգնության Ford-ն ու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի Honda-ն, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 49-ամյա Ալինա Հակոբջանյանը, 28-ամյա Վալտեր Հակոբյանը և Honda-ի ուղևորներ՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Հարությունյանը, 32-ամյա Ելենա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Ալեն Հարությունյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 1-ին հերթափոխի պատասխանատու Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից փատսի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանն աշխատում է «Երևանի 1-03 շտապօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։ Նա լուսային ազդանշանները միացված վիճակում կանչի վայր մեկնելիս է եղել։ 2 վարորդները ենթարկվել են փորձաքննության. պարզվել է, որ շտապօգնության վարորդ Ա. Անտոնյանը եղել է սթափ, իսկ Honda-ի վարորդ Ա. Չիլինգարյանը՝ ոչ սթափ վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր