211652_close_icon
views-count30271 դիտում article-date 12:48 29-07-2021

Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները, հետո հայտնեց, թե ինչ է սպասվում Ադրբեջանին ՀՀ տարածքում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերում միջանցքի մասին խոսք չկա, իսկ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է վարկաբեկել տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման։

«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր:

Նմանատիպ նյութեր