211652_close_icon
views-count2155 դիտում article-date 21:56 30-07-2021

Քաղաքը կարդում է. տեղի ունեցավ գրքի երևանյան 4-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից:

Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ գրականության մասին: Սրա ակունքները գալիս են դարերի խորքից՝սփռվելով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում պահպանելով դրա ավանդույթներն ու պատմությունը: Խոսենք մի հետաքրքիր նախաձեռնության մասին,որն ունի շուրջ 4 տարվա պատմություն:Խոսքը գրքի երևանյան փառատոնի մասին է,որը սկսած 2017 թվականից իր շուրջն է համախմբում ինչպես հրատարակիչներին, այնպես էլ գրադարանավարներին, հայազգի ու օտարերկրացի ընթերցողներին ու գրքասեր հասարակությանը:Այսպիսով՝ այս տարվա մեկնարկը տրվեց սույն թվականի հուլիսի 30-ին հայ արվեստասեր հասարակության օջախներից մեկում՝ Հայաստանի Նկարիչների միությունում:

Այս գեղեցիկ միջոցառումը սկսվեց սիրված մտավորական ու դերասանուհի,Հայաստանի Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի Եղիշե Չարենցի «Հեռացումի խոսքեր» ստեղծագործության և հայ ժամանակակից բանաստեղծների բանաստեղծությունների գեղեցիկ ասմունքի տեսագրությամբ:

Բացման արարողությունը վարում էր ինչպես նաև փառատոնի մասին գեղեցիկ հուշերով կիսվեց Մհեր Խաչատրյանը:

Այստեղ ներկա էին ընթերցողներ, գրադարանավարներ, հրատարակիչներ,մշակութային ու հասարակական գործիչներ և այլք: Նշենք,այն հանգամանքն, որ Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) 3 օր շարունակ տեղի կունենան գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։ Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով:

Փառառոնը բաղկացած է լինելու 4 բաղադրիչներից՝Պոեզիայի և արձակի ներկայացում, գրքային ցուցահանդես-տոնավաճառներ,շնորհանդեսներ և բանախոսություններ ու գրքերի քննարկումներ:Այս տարվա փառատոնն ունի սիրված հայ գրող,արձակագիր Եղիշե Չարենցի շունչը և այն կազմակերպվում է նրա ծննդյան 125 ամյակին ընդառաջ և կրում էր ժամանակիդ շուրջը դարձիր գեղեցիկ ու յուրօրինակ խորագիրը:

Փառատոնի մեկնարկը տրվել է՝ ևս մեկ անգամ պատվելով սահմանապահ զինվորներին և մեկ րոպե լռությամբ հարգելով արձակագիր, բանաստեղծ Արմեն Շեկոյանի հիշատակը, որը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն,ով շնորհավորելով բոլորին օրվա առիթով  իր խոսքում նշեց. «Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնությունից առաջ պետք է հարց տանք՝ ավանդաբար ո՞ր ոլորտներում ենք մենք եղել առաջատար, նաև՝ միջազգային չափումներով:

Կասկածից վեր է, որ դա գրավոր մշակույթի ոլորտն է: 21-րդ դարում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, որովհետև տեղեկատվական դաշտն այնքան հագեցած է, որ գրավոր մշակույթը մեծ պայքարի մեջ է մտնում այդ ընդհանուր դաշտի հետ: Պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք»:

Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Փոխնախարարը, որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք:

Նա խոսել է մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:Ելույթով հանդես եկավ նաև փառատոնի կազմակերպիչներից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի հատուկ փորձագետ Արմեն Սարգսյանը:

Նա շնորհավորելով բոլորին մի քանի խոսքով պատմեց փառատոնի անցած ուղու մասին՝ներկայացնելով այս տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառման ընթացքում բոլորը հնարավորություն ունեցան դիտելու անցած տարիների բանաստեղծական մրցույթում հաղթողների  ու հայ բանաստեղծների ստեղծագործության ասմունքի հոլովակը սիրված մտավորականների և արվեստագետների կողմից:

Եվ այսպիսով՝ հուսանք,որ փառատոնն իր շուրջ է համախմբելու արվեստասեր ու ընթերցասեր հասարակությանը՝շարունակելու հայ գրականության ու ընթերցանության դարավոր ավանդույթները:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր