24446 դիտում
00:09 01-08-2021
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա
Հուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Նմանատիպ նյութեր
5692 դիտում
15:16 02-10-2023
Ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերին սնունդ հասցնող մեքենայի ուղղությամբ. ՊՆ
1006 դիտում
14:59 19-06-2023
Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՊՆ