211652_close_icon
views-count1528 դիտում article-date 12:04 01-08-2021

Պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները կապված ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի և սարատեղի բնակավայրի, Սոթք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումներ հետ:

Այցի սկզբում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց քաղաքում տեղի ունեցող կարևոր աշխատանքները, ինչպես նաև նրա հետ միասին տեղի ունեցան հանդիպումներ բնակիչների հետ:

Այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին»:

 

Նմանատիպ նյութեր