211652_close_icon
views-count1498 դիտում article-date 14:09 04-08-2021

Ուկրաինայի կառավարական շենքը պայթեցնել սպառնացող տղամարդուն ձերբակալել են

Տղամարդը, որը սպառնում էր նռնակով պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքը, ձերբակալվել է: Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, նրան համոզել են հանձնվել:

Վերջինս ներողություն է խնդրել ոստիկաններից: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` նրա բերած նռնակը մարտական է եղել:

Միջադեպի պատճառով ոստիկաններն արգելափակել էին կառավարության շենք տանող փողոցները:

Ավելի ուշ հայտնի է դարձել կարգազանցի անունը: Վերջինս հակաահաբեկչական գործողություններին մասնակցած վետերան Վլադիմիր Պրոխնիչն է:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Վլադիմիր Պրոխնիչը դուրս բերվում Ուկրաինայի կառավարության շենքից։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր