5835 դիտում
13:56 04-08-2021
«Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո իմ գրասենյակ եկավ». Սեյրան Օհանյանը պատմեց` ինչ են խոսել
2018-ից հետո էլ ինժեներական աշխատանքները շարունակվել են, բայց համեմատել նախկինում արված աշխատանքների հետ` անընդունելի է։ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նախկինում և իշխող ուժի ղեկավարման տարիներին արված աշխատանքներին։
«Ինժեներական առաջին խոշոր աշխատանքներն իրականացվել են 1996-98 թվականներին, երկրորդ ամենալայնածավալ աշխատանքներն իրականացվել են 2003-06 թվականներին, իսկ 2008-ից հետո լայնամասշտաբ աշխատանքներն են իրականացվել նաև ՀՀ սահմաններում։ Բացի այդ, ահռելի ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժիներասակրավորական համակարգ է ձևավորվել»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` 500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում։ Օհանյանը նշեց` Ապրիլյան պատերազմի ժամանակ մխրճում է եղել միայն 20 կիլոմետր հատվածում։ Բացի այդ, կահավորվել են խրամատներ, հակատանկային փոսեր, ճանապարհներ։
«Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ եկավ. իմ աշխատասենյակում հարցադրում կատարեց` ինչպե՞ս է ստացվել, որ Ապրիլյանից հետո ավելի շատ ենք աշխատանք կատարել, քան նախկին տարիներին։ Ես սեղմեցի կոճակը և բանակի հրամանատարի հետ խոսեցի՝ նրան հարց տալով, թե քանի՞ կիլոմետր հակատանկային փոս ունի. ինձ պատասխանեց` 483 կմ, իսկ քանի՞սն ես հիմա կառուցել՝ 6.7 կիլոմետրը։ Հիմա ինչպե՞ս է ստացվում` նախկինում ավելի քիչ է արվել»,- ասաց Օհանյանը։ Նշենք, որ Օհանյանը 2008-16 թվականների ՀՀ պաշտպանության նախարարն է եղել։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ անկասկած ընթացքում եղել են նաև թերություններ, սակայն սահմանները երբեք բաց չեն եղել։

Նմանատիպ նյութեր
4096 դիտում
22:46 29-03-2019
Սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել օրակարգերից. Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մասին
2351 դիտում
13:39 28-04-2021
Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»