65872 դիտում
18:33 04-08-2021
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Kia-ն տապալել է երկաթյա էլեկտրասյունը ու երկաթե ճաղավանդակները և գլխիվայր շրջվել. կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանն ու ճաղավանդակներին կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2րդ գումարտակ 3 րդ վաշտ, որտեղից ժամանել են պարեկ Հակոբ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Ավետիք Աբրահամյանը ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում։
Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+