211652_close_icon
views-count2972 դիտում article-date 21:53 04-08-2021

«Բացահայտ սուտ է». Սեյրան Օհանյանը՝ Մովսես Հակոբյանի՝ բանակից նվեր ստացած առանձնատան մասին. aravot.am

Իշխանականները մշտապես ասում են, որ գեներալները բանակը թալանելու հաշվին հարստացել են, կա գեներալ, որ առանձնատունը ծախել է բանակի վրա, հետո այդ առանձնատունը ձեւակերպել իրեն՝ որպես նվեր:

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ո՞ւմ մասին է խոսքը, գիտե՞ք»:

Լրագրողները Մովսես Հակոբյանի անունը տվեցին, Օհանյանն էլ պատասխանեց. «Բացահայտ սուտ է դա, որովհետեւ Մովսես Հակոբյանը իր ծառայության այն հատվածը, որը իրականացրել է՝ որպես ՊԲ հրամանատար, ես այդ ժամանակ եղել եմ ՊՆ նախարար եւ այդպիսի բան տեղի չի ունեցել: ՀՀ յուրաքանչյուր զինվորական ՀՀ քաղաքացի է եւ իր հնարավորության շրջանակում իրավունք ունի ապահովել իր սոցիալական խնդիրները: Ինչ վերաբերում է բանակի գեներալների կողմից թալանին՝ նախեւառաջ բանակից հեռու մնացեք: Այդ խնդիրներն են, որ բանակի հրամանատարական կազմին բերել են հոգեբանական այսպես ճնշված իրավիճակի, իսկ հրամանատարը, ով համարձակ կերպով ստեղծագործական աշխատանքում որոշումներ չի ընդունում, նա չի կարող հասնել հաջողությունների»:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ ինքը պայքարել է կոռուպցիայի, կաշառակերության դեմ, բանակում ձեւավորվել է մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր