211652_close_icon
views-count3723 դիտում article-date 21:11 17-06-2015

Սեյրան Օհանյանը Լյովա Մնացականյանի և Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է մարտական հենակետեր

Հունիսի 17-ին, հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ իր նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք մարտական հենակետեր: Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ: Աառաջնագիծ կատարած այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ներկա հրամկազմին, մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ, տվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր