VAR համակարգը կկիրառվի ԱԱ 2022 որակավորման փուլի հանդիպումների ընթացքում
ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի ԱԱ 2022 որակավորման չորրորդ մրցափուլից սկսած բոլոր հանդիպումների ընթացքում։
VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով:
ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից, կտեղադրվեն մարզադաշտերում և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված հատուկ մեքենաների մեջ։