211652_close_icon
views-count2028 դիտում article-date 23:03 05-08-2021

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների ցուցակը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը:

Սույն հղումով ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Գործընթացը շարունակական է լինելու, և համապատասխան տվյալների մշակմանը զուգահեռ` Հանձնաժողովը փուլ առ փուլ կհրապարակի հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած մյուս պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների ցուցակները։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով:

Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքով իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ:

Նմանատիպ նյութեր