211652_close_icon
views-count4258 դիտում article-date 00:01 06-08-2021

Ջեկ Գրիլիշը 100 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական

Անգլիայի հավաքականի և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», ինչի մասին հայտնեց մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
 
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 6-ամյա պայմանագիր, նրա տրանսֆերի համար «Սիթին» կվճարի 100 մլն ֆունտ, ինչը նշանակում է, որ Գրիլիշը կդառնա պատմության ամենաթանկ անգլիացի խաղացողը:
 
Գրիլիշը «Ասթոն Վիլլայում» հանդես էր գալիս 2014 թվականից: 2020/21 մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել էր 27 խաղի, դարձել 7 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր