211652_close_icon
views-count10850 դիտում article-date 14:22 06-08-2021

«Յանդեքս» տաքսին այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 մլրդ դրամ հարկ կվճարի և կհավասարվի GG տաքսին. Քերոբյան

Հարկային օրենսգրքում առաջարկվող կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային հարթակներում ծառայությունուն մատուցող ընկերություններին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններին:

«Սրա արդյունքում, մեր հաշվարկներով ամենաքիչը 20 մլն դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի: Օրինակ, «Յանդեքս» տաքսին այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 1 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ կվճարի եւ կհավասարվի GG տաքսին: Կամ ասենք, օրինակ եթե մարդը այդ հարթակների միջոցով վարձով տուն է տալիս, ինքը նույնպես ստիպված պետք է մտնի հարկային դաշտ, եւ դա ճիշտ է»,- ասաց նա:

Նշենք, որ հարկային օրենսգրքում այս փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես Google, Facebook և այլ նմանատիպ հարթակների միջոցով ծառայություն մատուցող ընկերություններին:

Նմանատիպ նյութեր