211652_close_icon
views-count6466 դիտում article-date 19:36 06-08-2021

Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի աստիճանի շնորհման գործընթացը հակասել է ընդունված կանոնակարգին. oragir.news

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանին, որպեսզի ուշադրություն հրավիրի ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորի գիտական աստիճանի հայցման դոկտորական ատենախոսության մեջ և ատենախոսության պաշտպանության գործընթացում առկա խնդիրների և խախտումներին վրա, և սահմանված կարգով ընթացք տրվի գործին։

Օragir.news-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Հեքիմյանը նշեց, որ ատենախոսության և դրա սեղմագրի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ ատենախոսությունը, ինչպես նաև դրա ապրոբացիայի համար տպագրված գիտական աշխատությունները չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 08.08.1997 թվականի թիվ 327 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին։

Մինչև 2015 թվականի մարտ ամիսը գործող խմբագրությամբ կանոնակարգի 10-րդ կետի համաձայն՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում:

‹‹Հովհաննես Հովհաննիսյանի հրատարակած 13 հոդվածներից 4-ը հրատարակվել են Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածի 2012 և 2013 թվականի համարներում, մինչդեռ ժողովածուն գիտական հրատարակությունների ԲՈԿ-ի ընդունելի ցանկում ընդգրկվել 2015 թվականից, ուստի 2012 և 2013թթ. հրատարակված հոդվածները չեն կարող դիտվել որպես ատենախոսությունների դրույթների հրատարակման համար ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակություններ››,- պարզաբանեց Կարեն Հեքիմյանը: 

Նրա խոսքերով՝ ևս 4 հոդված հրատարակվել է «ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք» ժողովածուում, որը, համաձայն ԲՈԿ պաշտոնական կայքի՝ երբեք չի ընդգրկվել գիտական հրատարակությունների ԲՈԿ-ի ընդունելի ցանկում:

‹‹Հովհաննես Հովհաննիսյանի մենագրությունը թե՛ անվամբ, թե՛ բովանդակությամբ նույնական է դոկտորական ատենախոսության հետ: Սա նշանակում է, որ ոչ թե ատենախոսության առանձին դրույթներ ապրոբացվել են մենագրության մեջ, այլ միևնույն գիտական աշխատանքը 2018-ին հրատարակվել է որպես մենագրություն, իսկ այնուհետև՝ դոկտորական ատենախոսությանը ներկայացվող պահանջները ներառելուց հետո, ներկայացվել է որպես դոկտորական ատենախոսություն››,-ասաց զրուցակիցը:

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր