Տոկիո-2020. Բրազիլիայի հավաքականը հռչակվեց օլիմպիական չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 7 -ին, Տոկիոյի օլիմպիական խաղերում կայացավ ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի Բրազիլիա-Իսպանիա եզրափակիչը: Ոսկե մեդալակիր դարձան բրազիլացիները։
38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց իսպանացիների դարպասին, սակայն գնդակին մոտեցած Ռիչարլիսոնը չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը։ Խաղի հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Կունյան։ 61-րդ րոպեին Օյարզաբալը կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Բրազիլացիներին հաղթանակ պարգևեց Մալկոմի խփած գնդակը․ նա մրցակցի դարպասը գրավեց 108-րդ րոպեին և Բրազիլիայի հավաքականը հռչակվեց ոսկե մեդալակիր, հայտնում է Armsport.am-ը: