211652_close_icon
views-count2648 դիտում article-date 13:22 10-08-2021

Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին»,- նշեց Մարությանը՝ հավելելով, որ Արտյոմ Հակոբյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Հավելենք, որ Հռիփսիմե Հունանյանն այժմ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։

Նմանատիպ նյութեր