3788 դիտում
14:30 11-08-2021
Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք: Հայտնում է ԱԱԾ-ն։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի կողմից հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և մյուս հայորդիների:
Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրեցին այն:
Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ ունեցան բարձրաստիճան զինվորականներ և նորակոչիկների հարազատները:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգեց խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը.
«Հարգելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, քանզի դուք երդվեցիք պատվով և անձնվիրաբար շարունակել մեր հերոսների վեհ գործը, երդվեցիք լինելու երաշխավորը հայրենյաց սահմանների անառիկության, երդվեցիք լինելու կենդանի պատնեշ հայրենիքի և թշնամու միջև»:
Հրամանատարը, դիմելով նորակոչիկների ծնողներին, ցանկություն հայտնեց, որ նրանց որդիները, երկու տարի կատարելով իրենց պարտքը հայրենիքի առաջ, վերադառնան իրենց օջախներ և շենացնեն հայրենիքը.
«Միաժամանակ ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ ձեր զավակները այս երկու տարիների ընթացքում կլինեն մեր հոգածության և հոգատարության ներքո, և պատվով ու հպարտությամբ կկրեն սահմանապահի համազգեստը»:
Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպեցին նորակոչիկների և նրանց ծնողների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
17:54 07-03-2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
865 դիտում
11:53 21-03-2024
ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին