211652_close_icon
views-count6189 դիտում article-date 20:55 11-08-2021

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի

Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի:

Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Պատվաստումների գործընթացը շարունակվում է

Նմանատիպ նյութեր