1533 դիտում
15:59 13-08-2021
Արցախի դատախազությունն ուսումնասիրում է պատերազմի հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության անճշտությունները
Արցախի Հանրապետության կառավարության 03.06.2021թ. N 579-ն որոշմամբ հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը, որում սահմանված են շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, աջակցության չափը, տեսակները, տեղեկացնում է Արցախի դատախազության մամուլի ծառայությունը:
ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ տարբեր համայնքներ կատարված այցելությունների և բնակիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս կողմից բանավոր բարձրաձայնվել են պետական աջակցության հիշյալ ծրագրի, դրանից օգտվելու համար տեղեկությունների հավաքագրման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք առերևույթ վկայել կամ կարող են վկայել կոռուպցիոն դեպքերի առկայության, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ նմանատիպ այլ երևույթների մասին:
Նշված ոլորտում հնարավոր ապօրինի երևույթները վեր հանելու, կանխարգելելու կամ բացառելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազությունը և շրջանային դատախազությունները սկսել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:
Նկատի ունենալով, որ պետական աջակցության վերոհիշյալ ծրագրից օգտվելու հիմք են հանդիսանում, ի թիվս այլոց, նաև տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից տրված` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքները, որոնց բովանդակության` իրականության համապատասխանությունը ևս հանդիսանալու է դատախազական ուսումնասիրության առարկա, ուստի կոչ ենք անում հիշյալ մարմիններին ողջամիտ ժամկետում կատարել պետական լիազոր մարմիններին ներկայացնելու համար տրված տեղեկանքների բովանդակության վերստուգում` անճշտություններ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկելով դրանք վերացնելու և շտկելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
31707 դիտում
14:30 04-06-2020
Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց և 17,4 հազար իրավաբանական անձանց. վարչապետ
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN