211652_close_icon
views-count1272 դիտում article-date 16:17 13-08-2021

Լեզվի կոմիտեի նախագահը հորդորում է քաղաքացիներին չայցելել այն սրճարաններ, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է

Ընթացիկ տարվա 7 ամիսներին Լեզվի կոմիտեն բացահայտել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում հարուցվել է 63 վարչական վարույթ: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դա բավական մեծ թիվ է: Այս 7 ամիսների ընթացքում վարչական դատարանում քննված գործերի քանակը 18-ն է:

Հաճախ հանդիպող խախտումներից է խանութների, ռեստորանների, սրճարանների ճակատային մասում միայն օտարալեզու ցուցանակների տեղադրումը: Լեզվի կոմիտեն հետամուտ է լինելու այդ հարցի լուծմանը հօգուտ հայերենի՝ պետական լեզվի: Դավիթ Գյուրջինյանն ընդգծում է, որ մեր երկում մեզ անհարմար ու օտար պետք է չզգանք: Հաջորդ անհանգստացնող հարցը դեղերի ներդիրներն են, որոնք օտարալեզու են: Դեղատները պարտավոր են հաճախորդին տրամադրել հայերեն տարբերակը:

«Լեզվի մասին» օրենքի պահանջները չկատարելու դեպքեր ամենաշատն առկա են սպասարկման ոլորտում: Դավիթ Գյուրջինյանը հորդորում է քաղաքացիներին չայցելել այն սրճարաններ, սննդի սպասարկման կետեր, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է:

Նմանատիպ նյութեր