211652_close_icon
views-count6629 դիտում article-date 17:38 13-08-2021

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարին

Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի`Ժիրայր Պողոսյանին ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։

Հիշեցնենք` Ժիրայր Պողոսյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Նա այն զինվորականներից է, որոնք այս տարվա փետրվարին պահանջում էին Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

Գեներալ–մայորը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։

Նա գեներալ–մայորի կոչմանն արժանացել էր 2020 թվականի հուլիսին։

Նմանատիպ նյութեր