211652_close_icon
views-count1804 դիտում article-date 18:21 13-08-2021

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 13–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարեւորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը եւ պատրաստակամ է այսուհետ եւս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայաստանում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին գնահատանքի եւ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով եւ կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը:

Նմանատիպ նյութեր