211652_close_icon
views-count3353 դիտում article-date 23:21 13-08-2021

Վրաստանը չի ընդունել Թուրքիայից արտահանված 52 տոննա հիվանդ կարտոֆիլը

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), հաղորդում է Sputnik-ը։

Ըստ կայքի՝ մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտոֆիլով բեռնված 2 բեռնատար և վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Պարզվել է, որ կարտոֆիլը հիվանդ է: Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն, նշված բեռը վերադարձվել Թուրքիային։

Նմանատիպ նյութեր