211652_close_icon
views-count3443 դիտում article-date 14:54 15-08-2021

Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը. Արթուր Ղազինյան

Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի  պատգամավոր Արթուր Ղազինյան: 

«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ:

Դրանք են.
1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչում՝ Արցախից հրաժավել;

2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք;
3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա:

Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլ նաև Հայաստանի «ժողովուրդը»:
Որպես իրա այս պնդման հիմնավորում նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները:

Այն որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում:

Հիմա մնում է հասկանալ, Հայաստանի ժողովուրդը համաձայն է՞ Ալիևի հետ և պատրաստ է՞ կատարել նրա բոլոր պահանջները:
Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը՝ Հայկական երկու պետությունները պահելու, ուժեղացնելու և հետագայում մեր երեխաներին արժանապատիվ ժառանգություն թողնելու հարցում»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր