211652_close_icon
views-count4483 դիտում article-date 22:11 16-08-2021

Քոբեր երկաթուղային կայարանի մոտակայքի ճանապարհահատվածը փակ է լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ Քոբեր երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհահատվածը փակ է լինելու։

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։

Նմանատիպ նյութեր