211652_close_icon
views-count1348 դիտում article-date 15:01 17-08-2021

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամների հետ

Օգոստոսի 17-ին խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

ԱԺ նախագահը ողջունելով խմբակցության անդամներին՝ ներկայացրել է իր՝ որպես խորհրդարանի ղեկավարի պաշտոնական և ոչ պաշտոնական, ինչպես նաև չլուսաբանված հանդիպումների մասին տեղեկատվություն և դրանցից  ակնկալված ու ստացված արդյունքները:

Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի «Արդարություն» կուսակցության գործունեությունը՝ որպես երկրում գործող ընդդիմադիր ուժի և ընդգծել. «Եթե իշխանությունը իր թիկունքում չզգա  ընդդիմության շունչը, ապա այն լճացում կապրի բառիս ամբողջական իմաստով»:

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գոհունակություն է հայտնել ընդունելության համար, կիսվել խմբակցության մտահոգություններով և հույս հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության և կարևորության մասին, ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ակտիվացմանն առնչվող և այլ հարցեր:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խմբակցության կողմից ներկայացված ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկելու:

Նմանատիպ նյութեր