211652_close_icon
views-count2140 դիտում article-date 16:28 17-08-2021

Գերմանիան դադարեցրել է Աֆղանստանին տնտեսական աջակցության տրամադրումը

Աֆղանստանում արմատական ​​իսլամիստ թալիբների զինյալների կողմից իշխանության փաստացի զավթումից հետո Գերմանիայի կառավարությունը դադարեցրեց այս երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու համար հատկացվող պետական ​​օգնությունը: Այս մասին երեքշաբթի, օգոստոսի 17-ին, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը, հաղորդում է Deutsche Welle-ն։

Մինչ այժմ Աֆղանստանը ստացել է գերմանական զարգացման աջակցության ամենամեծ միջոցները: Ընթացիկ տարվա համար բյուջեն հատկացրել է 250 միլիոն եվրո Աֆղանստանին օգնելու համար, սակայն մինչ այժմ այս գումարի ոչ մի եվրո չի վճարվել։

Բացի այդ, Աֆղանստան միջոցներ են եկել այլ նախարարություններից, օրինակ՝ մարդասիրական օգնության կամ ոստիկանության ուսուցման համար: Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Գերմանիան խոստացել էր 430 միլիոն եվրո տրամդրել Աֆղանստանին:

Նմանատիպ նյութեր