211652_close_icon
views-count136856 դիտում article-date 20:48 17-08-2021

Արաբկիրի և Կենտրոնի ոստիկանները «Բելաջիո» ռեստորանում իրականացրել են «Ձեր հաշիվը սպառված է» օպերացիան. քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդի «Սերժուլիկը» չհասցրեց համտեսել խոզի չալաղաջը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանությունը Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա։ Այն կրել է «Ձեր հաշիվը սպառված է» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում է գտնվույմ քրեական պատմություններով հայտնի «Ճվճըվ Արոյի» որդի Սերժ Վարդանյանը, ով ավելիշատ հայտնի է «Սերժուլիկ» մականվամբ, ու մինչ Սերժուլիկը, ով գտնվում էր հետախուզման մեջ, կհամտեսեր պատվիրված խոզի չալաղաջը, Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի ղեկավարությամբ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ «կալմեջ արեցին» Սերժուլիկին, որից հետո բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 30-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն էին կատարելիս եղել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել էին Mercedes մակնիշի ավտոմեքենա:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, երբ ստուգման նպատակով մոտեցել էին այդ ավտոմեքենային ու վարորդին հորդորել էին, որպեսզի չշարժվի, վերջինս հետընթաց էր կատարել, հարվածել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային, ապա Mercedes-ը վարել ոստիկանների ուղղությամբ ու դիմել փախուստի:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում օպերատիվ և հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել էր քրեական պատմություններով հայտնի 28-ամյա Սերժ Վարդանյանը` հանրությանը հայտնի Ճվճըվ Արոյի որդի «Սերժուլիկը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր