18256 դիտում
15:58 19-08-2021
Արտակարգ դեպք Երևանում․ վերելակի հորն ընկնելու հետևանքով՝ «կատատրավմա» ախտորոշմամբ՝ 33-ամյա ադմինիստրատորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների 71 խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Արամ Գեղամյանն է, ով վնասվածքները ստացել է Ա․ Սարգսյան փողոցի 1-ին շենքի վերելակի դուռը բաց լինելու և նշված շենքի 3-րդ հարկից վերելակի հորն ընկնելու հետևանքով։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Գեղամյանն աշխատում է «Լանար» ՍՊԸ-ում որպես ադմինիստրատոր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
9746 դիտում
11:32 06-11-2019
Սանկտ Պետերբուրգում 2 հայեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել վերելակի հորն ընկնելու հետևանքով
2656 դիտում
22:06 05-11-2019
Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերելակի ընկնելու հետևանքով 2 հայ ընկել է հորանը. նրանց վիճակը ծանր է
Այս բաժնից
2212 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)