211652_close_icon
views-count2656 դիտում article-date 22:06 05-11-2019

Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերելակի ընկնելու հետևանքով 2 հայ ընկել է հորանը. նրանց վիճակը ծանր է

Սանկտ Պետերբուրգում գործող թիվ 18 ծննդատանն արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է fontanka.ru կայքը, վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: Կայքի փոխանցմամբ՝ տուժածները ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ 28 տարեկան, մյուսը՝ 35: Նրանց վիճակը գնահատվում է ծանր. ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: 28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին: Նախնական տեղեկություններով՝ վերելակի ընկնելու պատճառը ճոպանի կտրվելն է: Հայտնի է դարձել նաև, որ վերելակն ընկել է 4-րդ հարկից: Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածով:

Նմանատիպ նյութեր