1908 դիտում
23:43 20-08-2021
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը՝ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8 տարի շարունակ հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:
Հոգեշնորհ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքից, մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ` Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարեցին երևանյան ծրագրի մեկնարկը։ Ելույթ ունեցան Դավիթ Ամալյանը, թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին:
Փառատոնն այս տարի անցկացվում է օգոստոսի 14-ից 29-ը։ Մարզային ծրագրի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից:
Oգոստոսի 17-ից 29-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների և արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում: Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:
Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին:
Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օ
գոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, իսկ վայրն անփոփոխ՝ Երևանի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների տարածք (Երևան, Աբովյան 15/1): 2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:
Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կռելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ - մշակութային գործիչների համար: «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
7690 դիտում
22:01 13-06-2018
Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոն Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5331 դիտում
15:23 27-08-2020
Տեղի է ունեցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5046 դիտում
10:29 01-07-2018
Տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի ամփոփիչմամուլի ասուլիսը
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»