211652_close_icon
views-count3603 դիտում article-date 19:10 22-08-2021

Հայաստանը մեկ բնակչի հաշվով ամենաքիչ մեղր սպառող երկրների շարքին է դասվում. Հարություն Մնացականյան

«Հայաստանը մեկ բնակչի հաշվով ամենաքիչ մեղր սպառող երկրների շարքին է դասվում։ Ըստ մի քանի ընկերությունների սոցհարցման արդյունքների մեկ միջին վիճակագրական հայը տարեկան սպառում է 360 գրամից պակաս մեղր», իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարություն Մնացականյանը:

«Ոչ ոք չի խորանում` ինչու՞...

Ախր առողջ սնունդ է, շատ օգտակար , համեղ , բայց չի սպառվում։
Պատճառներից մեկը սպառողի ենթագիտակցորեն հրաժարվելն է , որպեսզի չխաբվի գնորդի կողմից։

Բացատրությունը պարզ է։ Մոտ 30 տարի չի վերահսկվում այդ ոլորտը բացարձակ։ Յուրաքանչյուր ոք կարող է է վերցնել մի քանի փեթակ, դրան զուգահեռ շաքարը խառնել, հագելեցնել, ստանալ մեղրանման ինչ֊որ զանգված ու ազատորեն հանել վաճռքի։ Բացարձակ պաշտպանված չեն բարեխիղճ մեղվապահների շահերը։

Արդյունքում երբ մարդ մեր երկրում որոշում է մեղր գնել, փորձում է մի տեղից ծանոթ, բարեկամ, հարազատ ճարել, որպեսզի չխաբեն։ Այսինքն մեր երկրում որակով մեղր գնելը ավելի դժվար է, քան հողի ժառանգություն ճանաչելը։ Արդյունքում մարդիկ չխաբվելու, նման քաշքշուկների մեջ չընկնելու համար ուղղակիորեն ենթագիտակցորեն հրաժարվում են։

Վերջին տարիներին այգեհիմնման աշխատանքների ծավալները մեծանում են, դրան գումարած բնապահպանական կարևոր նշանակություն ունի կանաչ տարածքների ընդլայնումը երկրում։

Այս ամենը արդյունավետ կազմակերպելու համար ամենաառաջնայինը պիտի լուծվի, կանոնակարգվի մեղվաբուծության խնդիրը, պետական մակարդակով , բազմաթիվ եղանակներով խթանվի բնական մեղրի սպառումը , առանց պետական հստակ քայլերի սա չի լուծվելու։

Ինձ թվում է յուրաքանչյուր մեղրի համար նույնպես պիտի պարտադիր մակնշում պահանջեն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր