211652_close_icon
views-count1778 դիտում article-date 13:31 29-10-2022

ՔՊ կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը  համոզմունք է հայտնել, որ  կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

Խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: «Եվ պետք է արձանագրեմ, որ մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ն այսօր վստահ և հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը նաև նշել է, որ այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում Հայաստանը շատ դեպքերում նույնիսկ առաջ է ԵՄ-ի շատ երկրներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր