211652_close_icon
views-count2173 դիտում article-date 20:44 23-08-2021

Այն երկու հիմքերը, որով հարգելի դատախազը ինձ կալանք էր առաջադրում, արդեն չկան, այս գործը ոչնչի վրա է կառուցված. Արմեն Չարչյանն այցելեց կալանավայր. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես վստահ և համոզված եմ, որ ի վերջո արդարադատությունը և արդարագիտությունը հաղթելու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, ըստ որի՝ դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, հայտնում է Tert.am-ը։

«Ես չեմ ուզում որևէ բան որակել, երբ իրավական գործընթացը կավարտվի, ամեն ինչ կասեմ։ Ես հարկ եմ համարում նշել, որ այն երկու հիմքերով, որով հարգելի դատախազը ինձ կալանք էր առաջադրում, երկուսից երկուսն էլ արդեն չկա։ Ես էլ չեմ աշխատում «Իզմիրլյան» ԲԿ-ում որպես տնօրեն, ես պատգամավոր եմ, որին ապօրինաբար են ուզում զրկել ազատությունից, և երկրորդ հիմքը այն էր, թե ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, բայց դրանք արդեն տրված են»,-ասաց նա:

Չարչյանը նշեց, որ որոշումը իր համար սպասելի էր՝ հաշվի առնելով, որ, ըստ իրեն՝ գործը ոչնչի վրա էր կառուցված և որ ինքը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսքանյանն էլ ասաց, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ և իրավական դաշտում շարունակելու են պայքարը։ «Եթե պետությունը մտածում է, որ այսօր պարոն Չարչյանին ազատությունից զրկելով՝ հարցը կարող է համարել փակված, չարաչար սխալվում է։ Պարոն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ, դա իրենց ճաշակով է, իրենց ճաշակով չէ, իրենց  ցանկությունից է բխում, թե ոչ, դա չի կարևորը, կարևորը այն է, որ արդարությունը վերականգնվելու է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր