211652_close_icon
views-count2368 դիտում article-date 12:02 14-09-2021

Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին. News.am. ՏԵՍԱնՅՈՒԹ

Ուզում եմ ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են ձեր այսօրվա կարգավիճակի եւ գործունեության մասին, մասնավորապես, որ դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել, ինչը, հասկանալի է, դատական  իշխանության դեպքում ամենաանթույլատրելին է, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ-ում դատական իշխանությունն անկախ է, անկախ է նաև ԲԴԽ-ից:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նխագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

«Ես խոսեցի փաստացի ձեր լիազորությունների մասին, որ շատ  հաճախ դատավորները հյուընկալվում են ձեր սենյակում, դուք այդ ճանապարհով եք նրանց իշխում, ցուցումներ եք տալիս կոնկրետ մարդանց ձեր սենյակ հրավիրելով, երբեմն դուք եք գնում դատարանների նախագահների մոտ որևէ առիթով, ակնդետ հետևում եք քրեական գործերի քննություններին», - ասաց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:

«Իմ վրա տարածվում է դատավոր էթիկայի և վարքագծի կանոնները, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: Նախ ասեմ, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, այն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ: Իմ՝ ԲԴԽ-ում  ընդունվելուց ի վեր քրեական արդարադատության ոլորտում դատավորների որևէ համալրում տեղի չի ունեցել, ընդհկառակը, երկու դատավորներ դուրս են եկել: Մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք»,- նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Ջհանգիրյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր դատավոր կարող է գալ ԲԴԽ՝ բարձրաձայնելու իրեն հուզող խնդիրների, դատարանների առաջ ծառացած հարցերի մասին:

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց տիկին Թովմասյանին, որ հեռախոսազրույց են ունեցել նաև այս հարցի շուրջ. «Կալանավորվերներից որեւէ մեկը, չեմ ուզում անունը ասել, ձեզ ասել է, որ ես ճնշել եմ վերաքննիչ դատավորներին, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն:  Ինքս հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ այո,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Գ.Ջհանգիրյանի ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ինքը ահազանգը հնչեցրել է՝ խնդրելով, որ եթե նման բան կա, ձեռնպահ մնալ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի, Լիանա Հակոբյանի թեկնածությունները: ԱԺ-ն երեք թեկնածուներից մեկին պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր: Հրաչ Այվազյանին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Նմանատիպ նյութեր