211652_close_icon
views-count2011 դիտում article-date 15:05 24-08-2021

Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախն է՝ ապահովել ՀՆԱ տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը 7 %․ Նիկոլ Փաշինյան

Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը յոթ տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ ինը տոկոս ապահովելը, ոչ պետական ոլորտի աշխատավարձի ֆոնդը ՀՆԱ-ի 25 տոկոսին հասցնելը, գործազրկության մակարդակը տասը տոկոսից ցածր մակարդակի բերելը: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով արտադրողականության մասին՝ նա նշեց, որ ՀՀ-ում արտադրողանակությունը կազմում  է 6,8 դոլար՝ մեկ ժամվա ընթացքում, ինչը ՀՆԱ-ի համար շատ վատ ցուցանիշ է և որպես օրինակ ներկայացրեց՝ ՌԴ–ում այդ ցուցանիշը 11,7 դոլար է, իսկ ԵՄ երկրներում միջինացվածը՝ 42,7 դոլար։

Փաշինյանն անդրադարձավ նախ գյուղատնտեսությանը: Նա նշեց, որ ոռոգման համակարգի մշակույթը 19-րդ դարի մշակույթ է և չի կարող ապահովել արտադրողականություն։ «Կառավարությունը խնդիր է դրել՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը ունենալ շուրջ 35 հազար աշխատատեղ, ինչը նշանակում է՝ 16 հազար նոր աշխատատեղ պետք է ստեղծի»,-ասաց նա։

Նա խոսեց նաև կրթության ոլորտի մասին՝ նշելով, որ նպատակադրել են նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 տոկոսի։ Նպատակադրվել են նաև կենսաթոշակի չափերը համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

Նմանատիպ նյութեր