211652_close_icon
views-count61832 դիտում article-date 23:24 26-08-2021

Արտառոց դեպք Սյունիքի մարզում. կինը ամուսնուն հրավիրել է բացօթյա սրճարան՝ տարաձայնությունների շուրջ զրուցելու, ապա բենզին է լցրել նրա վրա ու այրել. ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում  «Գորիս» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ծ.-ն է:

 Մինչ բժիշկնեը բուժօգնություն  էին ցուցաբերում նրան, Գորիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի  սահմաններում  Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ  վերջինը վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր