211652_close_icon
views-count2479 դիտում article-date 17:26 24-09-2014

Թուրքիայում քրդերը բենզին են լցրել Աթաթուրքի արձանի վրա և այրել այն. տեսանյութ

Թուրքիայի Շըրնաք նահանգի Գիզրե շրջանում երեկ երեկոյան տեղի է ունեցել Քրդստանի բանվորական կուսակցության մի քանի անդամների հուղարկավորության արարողությունը, որը վեր է ածվել բողոքի մեծ ցույցի: Հուղարկավորության մասնակիցները խմբեր են կազմել և Գիզրեի կենտրոնական հրապարակում կանգնեցված Աթաթուրքի արձանի վրա բենզին լցրել, այնուհետ այն հրդեհել: Զայրացած քրդերի գործողություններին փորձել է խոչընդոտել ոստիկանությունը, ինչից հետո բախումներ են սկսվել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև: Ցույցին մասնակցել է մոտ10,000 մարդ: Նշված վայր են կենտրոնացվել ոստիկանության մեծ թվով մեքենաներ: Ցուցարարների մի խումբ բարիկադներ է կանգնեցրել գլխավոր ավտոճանապարհին, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր