211652_close_icon
views-count16157 դիտում article-date 14:18 27-08-2021

Սեպտեմբերի 1-ից Հայփոստի ծառայությունները կմատուցվեն հաճախորդների նույնականացումը իրականացնելուց հետո

ՀայՓոստը տեղեկացնում է, որ ընկերությունում իրականացվող տեխնիկական վերազինման շրջանակում սեպտեմբերի 1-ից փոստային ծառայություններն այսուհետ մատուցվելու են միայն  հաճախորդների նույնականացումը իրականացնելուց հետո:

Նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել մեկ անգամ, ուստի հաճախորդներին հորդորում ենք սեպտեմբերի 1-ից  առաջին անգամ փոստային բաժանմունք այցելել վավեր անձնագրով/ID քարտով, տրամադրել հեռախոսահամար կամ բաժանմունքի աշխատակցին մոտենալիս նշել վավեր անձնագրի/ID քարտի սերիան և համարը:

Շնորհակալ ենք համագործակցության և մեր ծառայություններից օգտվելու համար:

Նմանատիպ նյութեր