7694 դիտում
13:13 27-08-2021
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի նամակը ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
Սիրելի ընկերներ,
Երկու օր առաջ ես գրառում էի կատարել, որով ձեզ պատմել էի, թե ինչ է երջանկությունը, քանի որ բախտը ինձ հնարավորություն էր ընձեռել նամակ գրելու դարի հանճարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին։ Բայց պարզվեց, որ երկնային ուժերը չեն սահմանափակվել դրանով և ինձ էլի են հնարավորություն տվել, ու ինձ թվում է, որ արդեն ես երևի թե կմեռնեմ երջանկությունից։ Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժ․պ․-ն ինձ է հանձնարարել, որ պատասխանեմ ինքս ինձ՝ պարտադիր «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով և ոչ մի գոնե մեթոդական ցուցում չի տվել, թե ինչպես պետք է դա անեմ։ Ճիշտ է, այս պատասխանը չի մտնում իմ աշխատանքային պարտականությունների մեջ, քանի որ մարդիկ իրենց ուղղված նամակներին սովորաբար հենց իրենք են պատասխանում, բայց ես չէի կարող ինձ զրկել այս հաճույքից։ Կարող եմ ենթադրել, որ նման հանձնարարության իրական պատճառն այն է, որ պարոն Հ․Հովհաննիսյանը կարողանում է գրել, այսինքն՝ վերաշարադրել միայն այնպիսի տեքստեր, որոնք գրել է իր գիտական ղեկավար Ավետիս Քալաշյանը, բայց քանի որ վերջինս դեռևս ինձ նամակ չի գրել, պարոն Հովհաննիսյանը չգիտի, թե ինչից կարելի է օգտվել։ Ինձ համար մեծ պատիվ է գրել Հովհաննես Հովհաննիսյանի անունից տեքստեր նույնիսկ ինքս ինձ, նույնիսկ իմ ասածի հերքման մասին։ Պատրաստ եմ գրել անգամ սիրային նամակներ՝ պայմանով, որ դրանք ուղղված են լինելու հակառակ սեռին։ Եվ այսպես, Հովհաննես Հովհաննիսյանի նամակը Գևորգ Էմին-Տերյանին։
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԻ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կարդացի «Առավոտ» օրաթերթում տպագրված «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» հոդվածը և կարծում եմ, որ այն բացառապես կազմված է զրպարտություններից։ Սկսենք սկզբից։ Հեղինակը վերնագրում դիմելով ինձ՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարիս, ասում է «մեծն աստվածաբան»։ Սա բացարձակ զրպարտություն է։ Նախ՝ եթե ես լինեի մեծ, հմուտ կամ խորագետ աստվածաբան, կիմանայի, որ Մովսես Խորենացին սրբադասված է և անգրագետ գրառումներ չէի կատարի ֆեյսբուքյան իմ էջում, որ հետո ստիպված լինեի ջնջել այն, ապա՝ մասնագիտությամբ քիմիկոս Կարեն Հեքիմյանը ստիպված չէր լինի գրագողության փաստը դատապարտելու համար դիմել ԵՊՀ էթիկայի հանձնաժողովին, Բարձրագույն որակավորման կոմիտեին և Հայաստանի ամերիկյան համալսարանին։ Երրորդ՝ մեծ աստվածաբան լինելու դեպքում ստիպված չէի լինի դիմել տարբեր գրանտատու կազմակերպությունների և իրականացնել այնպիսի պատվերներ, ինչպիսիք են թաղումների փոխարեն դիակիզումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քարոզները, որոնք հիմնականում խնդրում էի լրագրողներին, որ չլուսաբանեն։ Վեհագույն հայագետ-ը ևս զրպարտություն է, որովհետև թեև իմ դոկտորական ատենախոսությունը դիտարկվեց որպես հայագիտություն, այն հայագիտության հետ ոչ մի կապ չունի։ Ինչ վերաբերում է ԵՊՀ վերջին պաշտպան ձևակերպմանը, ապա ճիշտ կլինի, որ ես ներկայացվեի որպես կիսապաշտպան, որովհետև մեր բոլորի հավերժական պաշտպանը մեր մեծագույն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Հեղինակն իր տեքստում ինձ հակադրում է մանր ժամանակին, փողասիրությանը և շնանալու հակվածությանը, բայց դա այդպես չէ․ պետք չէ մեզ հակադրել, մենք միշտ միասին ենք։ Ես համաձայն չեմ նաև այն մտքի հետ, որ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ի աթոռը շատ փոքր ու նեղ է ինձ համար․ այն շատ հարմարավետ է։ Անդրադառնանք նամակում արծարծված կետերին։
1. Ինչու է օգտագործված չարամիտ բառը, պետք է լինի՝ արդարամիտ խմբեր և արդարամիտ լեզուներ։
2. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին ոչ թե փաստի առաջ եմ կանգնեցրել, այլ նստեցրել։
3. Սա էլ է լկտի սուտ, որովհետև իսկական հոգաբարձուները պետք է փող տանեն ԵՊՀ-ից։
4. Տվյալ դեպքում ճիշտ կլիներ օգտագործել ոչ թե «հոգաբարձուական», այլ «մանկաբարձական» գործունեություն, որովհետև ես օգնում էի, որ հեղափոխությունը ծնվի նաև ԵՊՀ-ում։
5. Իմ «հագով» կարված օրենքը, կառավարության ու նախարարի որոշումները բնավ չեն ապականել կրթության ու գիտության ոլորտը, որովհետև ինչպես ասում է մեր մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, բոլոր դեպքերում մեղավոր են նախկինները։
6. Այս կետում չափազանց վիճելի է «մտքի գիգանտ» պնդումը, ես, կարելի է ասել, մտքի լիլիպուտ եմ, ոչ թե գիգանտ։ Երկրորդ՝ ես իմ դոկտորականի մեծ մասը հմտորեն արտագրել եմ ոչ թե տարբեր աղբյուրներից, այլ իմ սիրելի դասախոս Ավետիս Քալաշյանի գրածներից։
7. Իհարկե, սխալ են նման լուրերը, որովհետև այդ հարձակումների մեծ մասն է ուղղորդվել իմ կողմից։ Ավելին՝ ԵՊՀ և մյուս պետական բուհերի շենքերը վաճառելու և այդ գումարով բուհական քաղաք կառուցելու միտքն առաջին անգամ ես եմ հնչեցրել Հանրային հեռուստաըներության եթերից։
8. Իհարկե, կոռուպցիոն ռիսկեր չկան, որովհետև կոռուպցիան մի բան է, որը բնութագրում է միայն նախկիններին, Նոր Հայաստանում այլևս կոռուպցիա չի կարող լինել։ Այն, ինչ տեսնում եք, արվում է բացառապես թավշյա նպատակների համար։
9. Եթե ուշադիր նայեք Գևորգ Մուրադյանի և Գեղամ Գևորգյանի ծննդյան թվերին, ապա կտեսնեք, որ նրանք, միանշանակ, նախկին են։ Իսկ նախկինների համար թավշյա իշխանությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, նույնիսկ եթե ինքն է նրանց նշանակել ինչ-որ պաշտոնների։
10. Իմ հիշելով՝ 50-դոլարանոց երբեք չի եղել, եղել են հինգ հատ տասը կամ տասը հատ հինգ-դոլարանոցներ։
11. Իհարկե, կոռուպցիա չէ, որովհետև կրկնում եմ, կոռուպցիա կարող էր լինել միայն նախկինների ժամանակ՝ մինչև 1998 թվականը, իսկ դրանից առաջ մասամբ այո, մասամբ ոչ։
12. Ստոր հերյուրանք է, որովհետև լավ և լիաթոք հանգիստը և մի քիչ էլ փող աշխատելը սխալ է կոչել գործուղում։ Դա շատ ավելին էր, քան պարզապես գործուղումը։ Բացի դրանից՝ աստվածաբանական կաշի չի լինում, լինում է գոմեշի կաշի։ Ստոր հերյուրանք է նաև վազվզել ձևակերպումը․ ես, Լևոն Ազատի Սարգսյանի դոկտորականի թղթերը ձեռքիս, հպարտ քայլել եմ ԵՊՀ միջանցքներով։
13. Ոչ միայն հոգաբարձուական խորհրդի կազմից, այլև ԵՊՀ-ից է պետք հանել պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին, նրանց բոլորի փոխարեն պետք է բերել մարդկանց, որոնք կարողանում են փող բերել։ Եկեք չմանրանանք՝ ում նկատի ունեմ, նրանք կարող են տարբեր խավերից և տարբեր բարքերի տեր լինել, բայց ԵՊՀ-ն կարող է փրկվել միայն շատ ու բացառապես փողի միջոցով։ Մյուս կողմից էլ՝ հարուստ, կայացած և կապեր ունեցող մարդիկ վտանգավոր են. ցանկալի կլիներ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվեր միայն 40 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող անձանցից։
14. Այս կետն ընդհանրապես լկտի սուտ է, քանի որ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը երրորդմասցի է, իսկ երրորդմասցիները երբեք խեղճ չեն լինում։
15. Ինձ թաքուն աջակցում են ոչ թե հանրապետականները և «Հայաստան» դաշինքի անդամները, այլ Թալիբանը և Սոմալիի ծովահենները, իսկ նրանց գործունեության հիմնական նպատակը, ինչպես գիտեք, ԵՊՀ հզորացումն է։
16. Իրական պատճառն այն էր, որ ես զբաղված էի թալիբների կողմից Քաբուլի գրավմամբ, այժմ, ինչպես գիտեք, Քաբուլը գրավված է, և կարելի է կազմակերպել ԵՊՀ ռեկտորի շուտափույթ ընտրությունը։
17. Թավշյա, ապա նաև պողպատե մանդատ ունեցող մարդիկ չեն ստում, ստում են միայն նախկինները։ Իսկ նրանք, ովքեր նման բան են պնդում, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
18. Սա ևս հերյուրանք է․ այդ ընդդիմադիր գործիչը շատ հայտնի չէ։
19. Իրականում դա արվել է նոյեմբերի 9-ից հետո՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, իսկ հեղափոխության առաջնորդի գիտակցության հոսքն անիմանալի և անկանխատեսելի է, կարևորն այն է, որ նա միշտ ճիշտ է։
20. Դա կախված է Նիկոլ Փաշինյանի տրամադրությունից․ մենք՝ իր կուսակիցներս, նրան դիմավորելու երեք դիրք ունենք։
Ես իմ նշանակումը նմանեցնում եմ Վլադիմիր Իլյիչ Լենինի կողմից ամենահավատարիմ դաշնակցին՝ Ստեփան Շահումյանին (սա այնքան էլ լավ օրինակ չէր), ավելի ճիշտ՝ Ալեքսանդր Մյասնիկյանին բելառուսական ֆրոնտ ուղարկելու գործողության հետ։
Ես համաձայն չեմ նաև մեղմ հովիկ ձևակերպման հետ և ուզում եմ դառնալ այն ցրտաշունչ մրրիկը, որը կամ նոր կյանք կպարգևի Երևանի պետական համալսարանին, կամ էլ նրան կքշի իմ սիրած վայրը՝ դիակիզարան։
Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանի, Թալիբանի, Սոմալիի ծովահենների և մի շարք գրանտատու կազմակերպությունների ժամանակավոր և միաժամանակ ներկայացուցիչ
Հովհաննես Հովհաննիսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6894 դիտում
15:11 15-09-2021
ԵՊՀ մամուլի խոսնակը հեռացվել է աշխատանքից․ Էմին-Տերյանը ռեկտորի ժ/պ-ի նկատողություններն անհիմն է համարում
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»